Անտոնիո Ռյուդիգերը շարունակում է մնալ Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում:
Goal-ի հաղորդմամբ՝ իսպանական ակումբում վերջնական որոշում են կայացրել պաշտպանին ձեռք բերելու վերաբերյալ: Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը «Չելսիի» հետ լրանում է գալիք ամռանը, և եթե կողմերը մինչև ժամկետը լրանալը նոր պայմանագիր չկնքեն, «Ռեալը» ֆուտբոլիստին թիմ կհրավիրի ազատ գործակալի կարգավիճակով:
«Չելսին» փորձում է համաձայնության գալ Ռյուդիգերի հետ նոր պայմանագրի շուրջ, սակայն ֆուտբոլիստը, ըստ ամենայնի, հակված է հեռանալու ու «Ռեալին» միանալու տարբերակին:
«Չելսին» վերջերս Ռյուդիգերին առաջարկել է շաբաթական 140.000 ֆունտ աշխատավարձ, սակայն նա հրաժարվել է նոր պայմանագրից: