Մադրիդի «Ռեալի» գործառնական եկամուտները գերազանցել են մեկ միլիարդ եվրոն, հաղորդում է Marca-ն:
Դրան գերազանցապես նպաստել է «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնի վերակառուցումը: Մարզադաշտի վերաբացումից հետո «Արքայական ակումբը» խաղային օրերից ստացել է ընդհանուր 251 միլիոն եվրոյից ավելին: Ստադիոնի VIP նստատեղերի եկամուտները «Ռեալը» կազմել են 82 միլիոն եվրո:
«Ռեալին» գործառնական եկամուտներով հաջորդում է «Մանչեսթեր Սիթին». նրանց տարեկան եկամուտը 838 միլիոն եվրո է: Եռյակը եզրափակում է ՊՍԺ-ն՝ 806 միլիոն եվրոյով: