Ամառային տրանսֆերային պատուհանին «Ռեալի» գլխավոր թիրախը «Արսենալի» պաշտպան Վիլիամ Սալիբան է, գրում է Ֆաբրիցիո Ռոմանոն՝ հղում անելով RMC-ին:
«Արսենալը» 23-ամյա խաղացողից բաժանվելու մտադրություն չունի և պատրաստվում է խոշոր գումար պահանջել «Ռեալից»: Եթե ֆրանսիացին տեղափոխվի «Ռեալ», ապա, ամենայն հավանականությամբ, կդառնա ամենաթանկարժեք պաշտպանը ֆուտբոլի պատմության մեջ:
Սալիբան այս մրցաշրջանում 33 խաղում խփել է 2 գոլ, նրա տրանսֆերային արժեքը կազմում է 80 միլիոն եվրո:
Անգլիայի Պրեմիեր լիգայի և Լա լիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOS, Android):


