Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը դժգոհ է թիմի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի՝ կատալոնական «Բարսելոնայի» դեմ գավաթային խաղում (0-1) ընտրած մարտավարությունից, հայտնում է ESPN-ը:
Մադրիդյան գրանդի նախագահ Ֆլորենտինո Պերեսին դուր չի եկել այն, որ թիմը չի ունեցել «պլան Բ», որով կարող էր հաղթահարել «Բարսելոնայի» պաշտպանությունը:
33-ամյա Տոնի Կրոսին ու 37-ամյա Լուկա Մոդրիչին մեկնարկային կազմում դուրս բերելու որոշումը նույնպես կասկած է առաջացրել, քանի որ ի սկզբանե ակնկալվում էր ֆիզիկապես ծանր հանդիպում:
Հիշեցնենք, որ ամբողջ խաղի ընթացքում «Ռեալը» ոչ մի հարված չէր կատարել «Բարսելոնայի» դարպասին:
Պատասխան խաղը կկայանա ապրիլի 5-ին: