Ճապոնիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» աջեզրային կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն մարզական կարիերան կշարունակի «Մալյորկայում»՝ հաղորդում է «Արքայական ակումբի» պաշտոնական կայքը:
Պայմանագիրը վարձակալական հիմունքով է, ժամկետը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ:
20-ամյա Կուբոն «Մալյորկայում» հանդես գալու փորձ ունի(2019-20թթ.): Կիսապաշտպանը վարձակալությամբ ելույթ է ունեցել նաև «Վիլյառեալի» ու «Խետաֆեի» կազմում:
Transfermarkt-ը ճապոնացու տրանսֆերային արժեքը գնահատում է 15 մլն եվրո:

