Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրը» Կրիշտիանու Ռոնալդուի հետ պայմանագիր կնքելուց հետո մտադիր է ևս մեկ աղմկոտ գործարք կատարել, հայտնում է Footmercato-ն:
Ակումբը ցանկանում է պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալի» բելգիացի վինգեր Էդեն Ազարի հետ, որի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2024 թվականի հունիսի 30-ին:
Մադրիդում դեմ չեն վաճառել 32-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը և կրճատել աշխատավարձերի բյուջեն:
Ընթացիկ մրցաշրջանում Բելգիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստն Իսպանիայի գործող չեմպիոնի կազմում անցկացրել է 13 հանդիպում, խփել 1 գոլ ու կատարել 2 ասիստ: