Իսպանական Լա լիգայի 11-րդ տուրում «Բարսելոնայից» կրած պարտությունից (0-4) Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները չեն հուսահատվել։
El Chiringuito-ն գրում է, որ այդ խաղից հետո «Արքայական ակումբի» հանդերձարանում հանգիստ մթնոլորտ է եղել. ֆուտբոլիստներն իրենց նվաստացած չեն զգում։
Խաղացողները կարծում են, որ նման արդյունք մեծապես գրանցվել է գոլային պահերը վատ իրացնելու պատճառով։
Բացի այդ, աղբյուրին հայտնի է դարձել, թե «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ինչ է ասել իր սաներին «Էլ կլասիկոյի» ընդմիջմանը։
«Եկե՛ք պահպանենք մարտական տրամադրթյունը։ Ամեն ինչ մի կողմ թողնելու և բանականությունը մաքրելու ժամանակն է»,- նշել է իտալացի մասնագետը։
Հիշեցնենք, որ «Բլաուգրանայից» կրած պարտությունից հետո մադրիդյան գրանդն Իսպանիայի Լա լիգայի մրցաշարային աղյուսակում մրցակցին զիջում է 6 միավորով։ «Բարսելոնան» 30 միավորով առաջատարն է, իսկ «Ռեալն» ունի 24 միավոր։