Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան երրորդ տարին անընդմեջ ճանաչվել է Ավստրիայի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է Ավստրիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
30-ամյա Ալաբան Ավստրիայի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին արժանանում է ռեկորդային 9-րդ անգամ:
Ավստրիայի առաջնության ակումբների ներկայացուցիչների քվեարկությամբ Ալաբան շրջանցել է իտալական «Բոլոնիայի» հարձակվող Մարկո Արնաուտովիչին, գերմանական «Լայպցիգի» կիսապաշտպան Կոնրադ Լայմերին և հոլանդական «Ֆեյենորդի» պաշտպան Գերնոտ Տրաուներին։
Հիշեցնենք, որ Ալաբան նախորդ մրցաշրջանում «Ռեալի» կազմում նվաճել էր Իսպանիայի Սուպերգավաթը, Լա լիգայի չեմպիոնի տիտղոսը և Չեմպիոնների լիգայի գավաթը:


