Logo

«Ռեալի» ևս երկու ֆուտբոլիստներ կերկարաձգեն պայմանագիրն ակումբի հետ

23:32 / 27.03.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» ավագ Նաչո Ֆերնանդեսը և վինգեր Լուկաս Վասկեսը կերկարաձգեն պայմանագրերն ակումբի հետ։ Իսպանացի ֆուտբոլիստների նոր համաձայնագրերն ուժի մեջ կլինեն մինչև 2025 թ. հունիսի 30-ը, հայտնում է As-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արքայական ակումբը» պայմանագիրը 1 տարով երկարաձգելու է նաև գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսի հետ։ Բոլոր երեք ֆուտբոլիստների հետ պայմանագրի ստորագրման մասին կհայտարարվի մոտ ժամանակներս։

Վասկեսը 2023/24 մրցաշրջանում 28 խաղում խփել է 1 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։ Կենտրոնական պաշտպան Նաչոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում։ Կրոսը 38 խաղում դարձել է 1 գոլի և 7 ասիստի հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ