Logo

«Ռեալի» երրորդ անընդմեջ հաղթանակը Լա լիգայում

21:18 / 01.12.2024Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի 15-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» ընդունեց «Խետաֆեին» և հաղթեց 2-0 հաշվով։

«Արքայական ակումբից» աչքի ընկան անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմն ու ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որոնք գոլերը խփեցին առաջին խաղակեսում։

Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը Լա լիգայում երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ, 33 միավորով երկրորդ տեղում է։ «Ռեալն» առաջատար «Բարսելոնային» զիջում է 1 միավոր, մեկ հանդիպում էլ քիչ է անցկացրել։ «Խետաֆեն» 13 միավորով 17-րդն է։

Իսպանիայի Լա լիգա, 15-րդ տուր

«Ռեալ» - «Խետաֆե»` 2-0

Ջուդ Բելինգեմ, 30 (11մ), Կիլիան Մբապե, 38

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա