Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները կորոնավիրուսի ստուգման թեստ են հանձնել:
Ակումբի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ պաշտպան Մարսելոյի և կիսապաշտպան Լուկա Մոդրիչի թեստերի պատասխանները դրական են եղել:
Ֆուտբոլիստներն ինքնամեկուսացած են ու կպահպանեն Լա լիգայի՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված առողջապահական արձանագրության պահանջները: