Logo

«Ռեալի» դեմ խաղում «Կայրաթի» դարպասը պաշտպանած 18-ամյա Կալմուրզան հերթական նվերն է ստացել

00:50 / 07.10.2025Ֆուտբոլ
null

Լիսաբոնի «Սպորտինգի» և Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին ու երկրորդ տուրերի խաղերում ղազախական «Կայրաթի» դարպասը պաշտպանած 18-ամյա Շերխան Կալմուրզան Ղազախստանի գիտության և բարձրագույն կրթության նախարար Սայասաթ Նուրբեկից ստացել է կրթական դրամաշնորհ, հաղորդում է նախարարության կայքը:

«Բոլոր մարզիկները պետք է ստանան միջազգային չափանիշներին համապատասխան բարձրորակ կրթություն։ Սա նրանց թույլ կտա ոչ միայն հասնել բարձր արդյունքների սպորտում, այլև զարգանալ՝ որպես բազմակողմանի անհատներ, որոնք կարող են հաջողությամբ իրենց դրսևորել տարբեր ոլորտներում սպորտից հեռանալուց հետո։

Երիտասարդ դարպասապահի պատմական խաղը փայլուն օրինակ է բոլոր ղազախ երիտասարդների համար։ Շնորհավորում եմ նրան այս նվաճման կապակցությամբ և մաղթում հաջողություններ առաջիկա խաղերում», - ասել է նախարարը։

Մադրիդյան թիմի դեմ տնայից խաղից հետո ղազախ դարպասապահը բլոգեր և գործարար Ուլուգբեկ Շարիպովից մեքենա էր նվեր ստացել:

Հիշեցնենք, որ Ղազախստանի չեմպիոնը Լիսաբոնում «Սպորտինգին» զիջել էր 1-4 հաշվով, իսկ տանը «Ռեալին» պարտվել էր 0-5 հաշվով:

«Սպորտինգի» դեմ խաղում «Կայրաթի» երրորդ դարպասապահը հետ էր մղել 11-մետրանոց:

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ