Իսպանական As պարբերականը հրապարակել է «Ռեալ» – «Աթլետիկո» դերբիում (1-1) տանտերերի դարպասին 11-մետրանոց նշանակելուց առաջ մրցավար Սեսար Սոտո Գրադոյի և VAR համակարգի պատասխանատու Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեայի խոսակցության ձայնագրությունը:
32-րդ րոպեին «Սերուցքայինների» կիսապաշտպան Օրելյան Չուամենիի և «Աթլետիկոյի» ֆուտբոլիստ Սամուել Լինոյի պայքարից հետո մրցավարը տեսակրկնություն է դիտել, հետո 11-մետրանոց է նշանակել տանտերերի դարպասին:
«Սեսար, ես առաջարկում եմ գնահատել հնարավոր 11-մետրանոցի դրվագը: Երբ էկրանի մոտ լինես, մենք կխոսենք: Այս կադրը «մաքուր» չէ, բայց ավելի լավ անկյունից կցուցադրեմ, որ տեսնես»,- ասել է Բենգոեչեան:
Մի քանի անգամ դրվագը դիտելուց հետո Սոտո Գրադոն այլ անկյունից պատկեր է խնդրել, բայց պատասխան է ստացել, որ այլ կադր չկա, հետո որոշել է.
«Նա կանգնում է ոտքին: Եկեք ես 11-մետրանոց նշանակեմ, բայց դեղին քարտ ցույց չտամ: 11-մետրանոց «Աթլետիկոյի» օգտին»,- ասել է մրցավարը:
Ինչու «Ռեալը» կարմիր քարտ չստացավ. «Աթլետիկոյում» տարակուսում են


