Մադրիդի «Ռեալի» հաղթանակը «Նապոլիի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում 8-րդ անընդմեջն էր իտալական ակումբների դեմ արտագնա խաղերում:
MisterChip-ի հաղորդմամբ՝ «Արքայական ակումբը» եվրագավաթային մրցաշարերի պատմության մեջ առաջինն է, որին հաջողվել է իտալական մրցակիցներին հաղթել 8 արտագնա խաղում անընդմեջ:
Հիշեցնենք, որ Նեապոլում կայացած հանդիպմանը «Ռեալը» հաղթանակի հասավ 3-2 հաշվով: «Արքայական ակումբի» կազմում կրկին փայլեց 20-ամյա անգլիացի Ջուդ Բելինգեմը, որը գրանցեց գոլ և գոլային փոխանցում: