Logo

«Ռեալի» ցավակցությունը «Բարսելոնային»

00:53 / 09.03.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալը» պաշտոնական հաղորդագրությամբ ցավակցություն է հայտնել «Բարսելոնային» կատալոնական ակումբի առաջին թիմի բժիշկ Կառլես Մինարո Գարսիայի մահվան կապակցությամբ:

««Ռեալի» նախագահը և տնօրենների խորհուրդը խորապես վշտացած են «Բարսելոնայի» բժիշկ Կառլես Մինարո Գարսիայի մահվան կապակցությամբ:

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է իր ցավակցություններն ու ջերմությունը փոխանցել նրա ընտանիքին, գործընկերներին, «Բարսելոնա» ակումբին։ Թող հանգչի խաղաղությամբ»,- նշված է ակումբի հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» խնդրանքով Լա լիգան հետաձգել է «Օսասունայի» դեմ 27-րդ տուրի տնային խաղը: Հանդիպումը պետք է մեկնարկեր ժամը 23:55-ին և ցուցադրվեր «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա