Մադրիդի «Ռեալի» բողոքից հետո Իսպանիայի Վարչական սպորտային դատարանը (TAD) կարգապահական գործ է հարուցել Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասի դեմ, հայտնում է իսպանական AS-ը:
«Արքայական ակումբը» ներկայացված բողոքով պնդում է, որ Խավյեր Տեբասը խախտել է 2023 թվականի ապրիլին մրցավարության վերաբերյալ անցկացված անանուն հարցման գաղտնիությունը: Այդ հարցումից հետո բացահայտվել է «Ռեալի» քվեարկությունը, իսկ դա, ակումբի պնդմամբ, խախտում է իրենց իրավունքները:
Իսպանիայի սպորտային խորհուրդը (CSD) հարցը ներկայացրել է Վարչական սպորտային դատարանին՝ ենթադրյալ լուրջ խախտման վերաբերյալ հետաքննություն անցկացնելու համար:
«Ռեալը» պնդում է, որ Տեբասի կողմից 2025 թվականի փետրվարի 3-ի թվիթում իրենց քվեարկության հրապարակային բացահայտումը խախտել է ակումբի գաղտնիության իրավունքը և հակասում է Լա լիգայի կանոնակարգով սահմանված գաղտնի քվեարկության սկզբունքին:
No me ha sorprendido en absoluto la carta del Real Madrid, ya que no dice nada diferente de lo que su televisión lleva tiempo repitiendo.
— Javier Tebas Medrano (@Tebasjavier) February 3, 2025
Muchos defendemos un cambio radical en el sistema arbitral, acercándonos al modelo inglés o al alemán, con una organización completamente…
Իսպանիայի սպորտային օրենքի համաձայն՝ նմանօրինակ խախտումների հետևանքները կարող են տատանվել հանրային նկատողությունից մինչև սպորտային կազմակերպություններում որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկում 2-15 տարի ժամկետով կամ նույնիսկ նախագահի պաշտոնից ազատում:
Ակումբը նաև պնդում է, որ Խավյեր Տեբասի գործողություններում կա խտրական վերաբերմունքի տարր:
CSD-ն արդեն եզրակացրել է, որ անանուն հարցման (հատկապես մրցավարության վերաբերյալ) արդյունքների գաղտնի մնալը ողջամիտ է: Այժմ TAD-ը որոշել է հետաքննություն սկսել՝ պարզելու՝ արդյոք լուրջ խախտում տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ:
Այս հետաքննությունը կարող է էական հետևանքներ ունենալ Տեբասի համար, և ըստ իսպանական աղբյուրի՝ կարող է ավելի սրվել «Ռեալի» ու Լա լիգայի ղեկավարության միջև լարվածությունը: