Logo

«Ռեալի» ավագը մոտ է Սաուդյան Արաբիա տեղափոխվելուն

23:29 / 13.06.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» ավագ Նաչո Ֆերնանդեսը մոտ է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադի» հետ պայմանագիր ստորագրելուն, հայտնում է L'Equipe-ը:

Ամենայն հավանականությամբ, «Արքայական ակումբը» չի երկարաձգի Իսպանիայի ազգային հավաքականի 34-ամյա պաշտպանի պայմանագրի ժամկետը, որը կսպառվի հուլիսի 1-ին: Նաչոն «Ռեալի» սան է, գլխավոր թիմում խաղում է 2012 թվականի սեպտեմբերից:

Հիշեցնենք, որ 2023 թվականի հուլիսից «Ալ Իթիհադում» է խաղում Չեմպիոնների լիգայի 15-ակի հաղթող «Ռեալի» նախկին ավագ, ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ