Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ու պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը հանգստի հնարավորություն են ստացել և չեն մասնակցի երկրի չորրորդ լիգան ներկայացնող «Դեպորտիվա Մինեյրայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի հանդիպմանը։
«Կուրտուան ու Ռյուդիգերը չեն մասնակցի հանդիպմանը։ Մյուս բոլորը պատրաստ են։ Նախորդ խաղից քիչ ժամանակ է անցել, և մի շարք ֆուտբոլիստների հանգիստ է հարկավոր։ Ցանկանում եմ խաղաժամանակ տրամադրել նրանց, ովքեր համեմատաբար քիչ են խաղում»,- «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի խոսքը մեջբերում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը։
«Դեպորտիվա Մինեյրա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա հունվարի 6-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:00-ին։