Մադրիդի «Ռեալի» 16-ամյա կիսապաշտպան Պաուլո Յագոն հիասթափված է և ցանկանում է հեռանալ ակումբից, գրում է Relevo-ն։
Ըստ աղբյուրի` պատանի ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել այնպիսի ակումբ, որտեղ հույս կդնեն ու կվստահեն իրեն։ Յագոն հիասթափված է, թե ինչպես են վերաբերվում իրեն «Ռեալի» համակարգում։ Ֆուտբոլիստի ու «Արքայական ակումբի» միջև պայմանագիրը լրանում է այս տարվա հունիսի 30-ին, և նա պատրաստ է հեռանալ Մադրիդից։
Իսպանիայի Մ17 հավաքականի ֆուտբոլիստը ոչ մի հանդիպում չի անցկացրել «Ռեալի» հիմնական կամ երկտասարդական թիմի` «Կաստիլիայի» կազմում։ Բացի այդ, ոչ միշտ է հայտնվել «Ռեալի» Մ19 թիմի կազմում, որը մարզում է ակումբի անվանի նախկին պաշտպան Ալվարո Արբելոան։
Յագոյի ծառայություններով հետաքրքրված են գերմանական, իսպանական, անգլիական, ֆրանսիական ու գերմանական մի շարք ակումբներ։


