Logo

«Ռեալ Սոսյեդադը» տեղեկություն է հայտնել Զախարյանի մասին

16:37 / 01.04.2025Ֆուտբոլ
null

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը մոտ է վնասվածքից ապաքինվելուն, հաղորդում է Sport24-ը:

«Արսենը սկսել է անհատապես մարզվել մարզասրահում: Դեռ թիմի հետ մարզվելու հստակ օր սահմանված չէ, բայց նա մեծ ջանքեր է գործադրում դրա համար»,- ասել է բասկյան ակումբի մամուլի քարտուղար Յոն-Անդեր Մունդուատեն:

Զախարյանի վնասվածքի մասին լուրը տարածվել էր մարտի 16-ին: Նշվում էր, որ նա խաղադաշտ կվերադառնա 3-4 շաբաթից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ