Իսպանական «Ռեալ Սոսյեդադը» տեղեկություն է հայտնել Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանի վնասվածքի մասին, հաղորդում է Sport24-ը:
«Նոր վնասվածք Զախարյանը չունի, բայց ոտնաթաթի շրջանում դեռ ցավեր կան: Դժվար է ասել՝ արդյոք նա կմասնակցի՞ առաջիկա հանդիպումներին: Ամեն ինչ պայմանավորված կլինի ոտնաթաթի վիճակով»,- ասել է ակումբի մամուլի խոսնակ Յոն Անդեր Մունդուատեն:
Հիշեցնենք, որ Արսեն Զախարյանն ընթացիկ մրցաշրջանում ոչ մի հանդիպման չի մասնակցել: Նա «Ռեալ Սոսյեդադ» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը: Կիսապաշտպանը բասկյան թիմում բոլոր մրցաշարերում 40 խաղում խփել է 1 գոլ և կատարել է 2 ասիստ: