«Ռեալ Սոսյեդադը» հայտարարել է, որ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Պելեգրինո Մատարացոն:
Պայմանագիրը նախատեսված է մինչև 2026/27 մրցաշրջանի ավարտը։ 48-ամյա մասնագետը կփոխարինի Սերխիո Ֆրանցիսկոյին, որն օրեր առաջ հեռացվել էր։
Մատարացոն նախկինում գլխավորել է գերմանական «Հոֆենհայմը» և «Շտուտգարտը»։
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


