Logo

«Ռեալ Սոսյեդադը» հստակ դիրքորոշում ունի Զախարյանի ապագայի վերաբերյալ

15:12 / 29.12.2024Ֆուտբոլ
null

«Ռեալ Սոսյեդադի» մամուլի քարտուղար Ջոն Անդեր Մունդուատեն ռուսական Sport24-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է, որ իսպանական ակումբը չի պատրաստվում հունվարին կիսապաշտպան Արսեն Զախարյանին վարձավճարով ուղարկել այլ թիմ:

«Մենք չենք ծրագրում Զախարյանին վարձավճարով ուղարկել այլ թիմ: Մարզիչները պոտենցիալ են տեսնում Արսենի մեջ, նա ընդամենը 21 տարեկան է»,- ասել է Մունդուատեն։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստն օգոստոսին Բարսելոնայում կոճի վիրահատության ենթարկվելուց հետո ապաքինվել է, սակայն դեռևս ոչ մի խաղ չի անցկացրել ընթացիկ մրցաշրջանում:

Զախարյանը բասկյան թիմում խաղում է 2023 թվականի օգոստոսից։ Նախորդ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել էր 40 հանդիպման, դարձել մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա