Իսպանական «Ռեալ Սոսյեդադը» տեղեկություն է հայտնել Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի վերականգնողական փուլի մասին։
«Արսեն Զախարյանի վերականգնողական փուլն անցնում է ըստ ծրագրի։ Քիչ հավանական է, որ նա խաղադաշտ կվերադառնա սեպտեմբերին։ Սպասելի է, որ Արսենն ընդհանուր խմբի մարզումներին կմիանա հոկտեմբերին»,- նշել են ակումբի մամուլի ծառայությունից, հաղորդում է «Спорт-Экспресс»-ը։
Հիշեցնենք, որ 21-ամյա ֆուտբոլիստն աջ ոտքի վիրահատության էր ենթարկվել օգոստոսի սկզբնամասում։
Արսեն Զախարյանը բասկյան ակումբ է տեղափոխվել նախորդ տարվա օգոստոսին Մոսկվայի «Դինամոյից»։ Նախորդ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել էր 40 հանդիպման, դարձել մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։