«Ռեալի Սոսյեդադի» մամուլի ծառայությունը տեղեկություն է հայտնել ակումբի կիսապաշտպան Արսեն Զախարյանի առողջական վիճակի մասին, գրում է Спорт-Экспресс-ը։
«Մկանային ցավերն անցյալում են, բայց նախորդ շաբաթ Արսենը վարակվել էր նույն վիրուսով, ինչպես Կիլիան Մբապեն։
Արսենը մի քանի օր կմարզվի անհատական ծրագրով։ Նա դեռ 100 տոկոսով չի ապաքինվել»,- ասել է բասկյան ակումբի մամուլի քարտուղարը։
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն աշխարհի ակումբային առաջնության մեկնարկային երկու հանդիպումներին չէր մասնակցել սուր գաստրոէնտերիտի պատճառով։
Զախարյանը վիրուսի պատճառով բաց էր թողել «Ռեալ Սոսյեդադի» մարզումներից մեկը։ Նա տարբեր վնասվածքների պատճառով 2024/25 մրցաշրջանում մասնակցել էր միայն 4 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 1 ասիստ։


