Logo

«Ռեալ Սոսյեդադը» հաստատել է, որ Արսեն Զախարյանը մեկնում է Սան Սեբաստիան

13:11 / 18.08.2023Ֆուտբոլ
null

Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ իսպանական «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխության վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Ավելի վաղ հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն հայտնել էր, որ 20-ամյա ֆուտբոլիստը Սան Սեբաստիան կժամանի օգոստոսի 18-ին։

«Այսօր Արսեն Զախարյանը կարող է ժամանել Սան Սեբաստիան, սակայն պայմանագրի ստորագրումը տեղի չի ունենա օգոստոսի 18-ին»,- «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությունից հայտնել են «Матч ТВ»-ին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հայ ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կկազմի 12 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ Արսեն Զախարյանը «Դինամոյի» սան է, գլխավոր թիմում խաղում է 2021 թվականից, գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը «Դինամոյի» կազմում մասնակցել է 5 խաղի ու դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ