Logo

«Ռեալ Սոսյեդադը» հաղթեց, Զախարյանը մեկնարկային կազմում էր

17:55 / 21.10.2023Ֆուտբոլ
null

Լա Լիգայի 10-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադը» սեփական խաղադաշտում 1-0 հաշվով հաղթեց Մալյորկյային:

Հանդիպման միակ գոլը 64-րդ րոպեին խփեց Բրայիս Մենդեսը:

Հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը առաջին անգամ հայտնվեց Սան Սեբաստիանի թիմի մեկնարկային կազմում: 20-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրեց 45 րոպե և փոխարինվեց ընդմիջումից հետո:

«Ռեալ Սոսյեդադը» տոնեց վերջին 5 խաղում 4-րդ հաղթանակը և 18 միավորով բարձրացավ 5-րդ հորիզոնական: «Մալյորկան» 8 միավորով 15-րդն է:

 

Լա Լիգա, 10-րդ տուր

«Ռեալ Սոսյեդադ» – «Մալյորկա», 1-0 (տեսանյութ)

Բրայիս Մենդես, 64

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ