Իսպանիայի Լա լիգայի 19-րդ տուրն ավարտվեց բասկյան «Ռեալ Սոսյեդադի» հաղթանակով:
Իմանոլ Ալգուասիլի թիմը տանը 1-0 հաշվով առավելության հասավ «Վիլյառեալի» դեմ խաղում: Հանդիպման միակ գոլը 51-րդ րոպեին խփեց ճապոնացի կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն:
«Ռեալ Սոսյեդադի» պահեստայինների նստարանին մնաց վնասվածքից ապաքինված կիսապաշտպան Արսեն Զախարյանը:
«Ռեալ Սոսյեդադը» 28 միավորով 7-րդն է, «Վիլյառեալը»` 30 միավորով 5-րդը:
Իսպանիայի Լա լիգա, 19-րդ տուր
«Ռեալ Սոսյեդադ» - «Վիլյառեալ»` 1-0
Տակեֆուսա Կուբո, 51