Logo

«Ռեալ Սոսյեդադը» հաղթեց «Վիլյառեալին», Զախարյանը ասիստ կատարեց

23:27 / 09.12.2023Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի 16-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադն» արտագնա խաղում 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Վիլյառեալի» դարպասը:

2-րդ գոլին մասնակցեց Արսեն Զախարյանը: 20-ամյա կիսապաշտպանը կատարեց արդյունավետ փոխանցում, որից հետո Մարտին Սուբիմենդին գրավեց «Դեղին սուզանավի» դարպասը: Հայ ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրեց 78 րոպե:

«Ռեալ Սոսյեդադը» 29 միավորով բարձրացավ 5-րդ տեղ, «Վիլյառեալը» 16 միավորով 13-րդ տեղում է:

Լա լիգա, 16-րդ տուր

«Վիլյառեալ» – «Ռեալ Սոսյեդադ»՝ 0-3 (տեսանյութ)

Միկել Մերինո, 38, Մարտին Սուբիմենդի, 41, Տակոֆուսա Կուբո, 45+3

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա