Logo

«Ռեալ Սոսյեդադը» չհաղթեց, Արսեն Զախարյանը նորամուտը նշեց Լա լիգայում

23:37 / 25.08.2023Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի 3-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադը» 0-0 հաշվով ավարտեց «Լաս Պալմասի» դեմ արտագնա հանդիպումը։

Բասկյան ակումբի կազմում նորամուտը նշեց թիմի նորեկ, Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որը փոխարինման դուրս եկավ 75-րդ րոպեին։

Հիշեցնենք, որ Արսեն Զախարյանն օրեր առաջ է Մոսկվայի «Դինամոյից» տեղափոխվել «Ռեալ Սոսյեդադ», որի հետ կնքել է 6 տարվա պայմանագիր։ 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար իսպանական ակումբը վճարել է 12 միլիոն եվրո։

Իսպանիայի առաջնություն, 3-րդ տուր

«Լաս Պալմաս» - «Ռեալ Սոսյեդադ»՝ 0-0

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա