«Ռեալ Սոսյեդադի» մամուլի խոսնակ Յոն Անդեր Մունդուատեն հայտնել է, որ բասկյան ակումբն ամռանը չի պատրաստվում վարձավճարով այլ թիմ ուղարկել 20-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանին:
«Մենք հույսեր ենք կապում Արսենի հետ։ Ամռանը Զախարյանին վարձավճարով այլ ակումբ ուղարկելը մեր ծրագրերի մեջ չի մտնում»,- հայտնել է Մունդուատեն Sport24.ru-ի թղթակցին:
Ավելի վաղ ռուսական «РБ Спорт»-ը գրել էր, որ մի շարք ակումբներ պատրաստ են վարձակալել Ռուսաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստին, սակայն իսպանական ակումբը մտադիր չէ նրան բաց թողնել:
Հիշեցնենք, որ Զախարյանը նախորդ տարվա օգոստոսին էր 13 միլիոն եվրոյով Մոսկվայի «Դինամոյից» տեղափոխվել Լա լիգան ներկայացնող ակումբ:
Ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը «Ռեալ Սոսյեդադի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 36 հանդիպման, դարձել մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: