Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլին դուր չի գալիս Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի շուրջ ստեղծված իրավիճակը, Чемпионат-ի հետ զրույցում նշել է Marca-ի լրագրող Խուան Կաստրոն:
«Բասկյան ակումբում մրցակցությունը բավական մեծ է, բայց Զախարյանը դեռևս որևէ հանդիպման չի մասնակցել, այս հանգամանքը դուր չի գալիս մարզչին: Ակումբում չգիտեն, թե ինչպես կդասավորվի նրա ապագան», - ասել է լրագրողը:
Նախորդ տարվա հուլիսին Զախարյանը ստացել էր աջ կոճի պերոնեալ ջլերի վնասվածք։ Հոկտեմբերին նա վերադարձել էր ընդհանուր խումբ, սակայն մկանային անհարմարության պատճառով կրկին սկսել էր անհատական մարզումները։
21-ամյա կիսապաշտպանն ընդհանուր խմբում մարզումները վերսկսել է նախորդ տարվա դեկտեմբերից: