Logo

«Ռեալ Սոսյեդադի» նախագահ․ «Մենք Զախարյանին հետևում էինք 2019 թվականից»

18:09 / 22.08.2023Ֆուտբոլ
null

«Ռեալ Սոսյեդադի» նախագահ Խոկին Ապերիբայը նշել է, որ իսպանական ակումբը տևական ժամանակ հետևել է Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանին։

««Ռեալ Սոսյեդադը» Արսեն Զախարյանին հետևում էր դեռևս 2019 թվականից։ Մենք 33 հաշվետվություն ունեինք նրա մասին։ Հետևում էինք Արսենի խաղին, իսկ 2022 թվականի ամռանը հարցում կատարեցինք վերջինիս հասանելիության վերաբերյալ։ Այդ ժամանակ մենք հասկացանք, որ Դավիդ Սիլվան այլևս չի խաղալու։ Դա նշանակում էր, որ նա այն խաղացողն է, որն անհրաժեշտ է մեզ»,- նշել է Խոկին Ապերիբայը ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ Արսեն Զախարյանը 6 տարվա պայմանագիր էր կնքել «Ռեալ Սոսյեդադի» հետ։ Տրանսֆերի համար Լա լիգայի ներկայացուցիչը 12 միլիոն եվրո է վճարել Մոսկվայի «Դինամոյին»։ Պայմանագրում նշված է 75 միլիոն եվրո հրաժարագին։ Կիսապաշտպանի նորամուտը Լա լիգայում կարող է կայանալ օգոստոսի 25-ին։ Այդ օրը «Ռեալ Սոսյեդադը» մրցելու է «Լաս Պալմասի» հետ։ 

Զախարյանը «Դինամոյի» սան է, 2021 թվականից խաղում էր մոսկովյան ակումբի գլխավոր թիմում, որի կազմում անցկացրած 89 խաղում դարձել է 19 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը «Դինամոյի» կազմում մասնակցել է 5 հանդիպման ու դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա