«Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը բացատրել է, թե ինչու է «Լեգանեսի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 25-րդ տուրի հանդիպման (3-0) ընդմիջմանը փոխարինել հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանին.
«Զախարյանը փոխարինում խնդրեց: Կարծում եմ՝ պատճառը կարող է լինել մկանային թեթև լարվածությունը, թեև առաջին հայացքից թվում է, թե ավելի լուրջ վնասվածք է, հնարավոր է` պատռվածք։ Պետք է ավելի լուրջ ուսումնասիրենք ստեղծված իրավիճակը։ Հուսով եմ` լուրջ վնասվածք չէ։
Ցանկացած դեպքում պետք է սպասենք բուժզննման արդյունքին։ Հանդիպումների խիտ գրաֆիկի պայմաններում ֆուտբոլիստները հաճախ են վնասվածքներ ստանում, նկատվում է նաև հոգնածություն։ Տեսնենք, թե ինչ ցույց կտա բուժզննումը. դա այժմ ամենակարևորն է»,- բասկ մասնագետի խոսքը մեջբերում է Futbol Fantasy-ն։
21-ամյա Զախարյանը «Լեգանեսի» դեմ խաղում ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ էր «Ռեալ Սոսյեդադի» մեկնարկային կազմում և 12-րդ րոպեին աչքի էր ընկել դարպասի գրավմամբ։
Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը նախորդ տարվա օգոստոսից ապաքինվում էր ծանր վնասվածքից և միայն փետրվարի 2-ին է վերադարձել խաղադաշտ։