Logo

«Ռեալ Սոսյեդադի» մարզիչ․ «Շատերը չէին տեսնում Զախարյանի մեծ ներուժը»

14:40 / 13.04.2024Ֆուտբոլ
null

Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը խոսել է Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի մասին։

«Ես տեսնում եմ, որ Զախարյանը լավ է խաղում։ Ես միանգամից ասացի, որ նա ունի մեծ ներուժ, բայց շատերը չէին տեսնում դա։ Արսենին ժամանակ պահանջվեց հարմարվելու համար, սակայն, երբ այդ գործընթացն ավարտվեց, նա ավելի մոտեցավ թոփ մակարդակի»,- իսպանացի մարզիչի խոսքը մեջբերում է El Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ Արսեն Զախարյանը նախորդ ամռանն է Մոսկվայի «Դինամոյից» տեղափոխվել «Ռեալ Սոսյեդադ»։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 20-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 21 խաղի, խփել մեկ գոլ ու կատարել 2 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ