Logo

Հնարավոր պատժամիջոցներ Վինիսիուսի հասցեին ռասիստական արտահայտությունների համար

16:29 / 27.03.2025Ֆուտբոլ
null

Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» երկու երկրպագուի կարող են պատժել ռասիզմի համար, հայտնում է As-ը:

Բռնության, ռասիզմի և քսենոֆոբիայի դեմ պայքարի պետական կոմիտեն առաջարկել է երկու ֆանատներին տուգանել 4000 եվրոյով և 12 ամսով արգելել նրանց այցելությունը մարզական միջոցառումներին:

Ավելի վաղ Լա լիգան վերլուծել էր Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպումը, որտեղ վիրավորական արտահայտություններ էին հնչել բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորի հասցեին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ