Իսպանիայի Լա լիգայի 28-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադը» մրցակցի դաշտում արդյունավետ ոչ-ոքի գրանցեց «Ռայո Վալյեկանոյի» հետ` 2-2։
«Ռեալ Սոսյեդադի» գոլերից մեկը խփեց Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին, իսկ թիմին պարտությունից փրկեց 19-ամյա վինգեր Արկաից Մարիեսկուրենան։
Բասկյան թիմի հայտացուցակից բացակայում էր Ռուսաստանի ազգային հավաքականի հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որն ապաքինվում է վնասվածքից։
«Ռայոն» 37 միավորով 9-րդ տեղում է, «Ռեալ Սոսյեդադը» 12-րդն և ունի 35 միավոր։
Իսպանիայի Լա լիգա, 28-րդ տուր
«Ռայո Վալյեկանո» - «Ռեալ Սոսյեդադ»` 2-2
Օսկար Տրեխո, 58, Պեդրո Դիաս, 72 - Մարտին Սուբիմենդի, 20, Արկաից Մարիեսկուրենա, 80