Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրում «Ռեալ Սոսիեդադը» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց «Սևիլիային»։
Բասկյան ակումբից աչքի ընկան ճապոնացի վինգեր Տակեֆուսա Կուբոն և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Միկել Օյարսաբալը։
Սան Սեբաստիանը ներկայացնող ակումբից կրկին բացակայում էր Ռուսաստանի հավաքականի հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որն ապաքինվում է վնասվածքից։
«Ռեալ Սոսիեդադը» 15 միավորով զբաղեցնում է 10-րդ տեղը, «Սևիլիան» նույնքան միավորով 12-րդն է։
Իսպանիայի Լա լիգա, 12-րդ տուր
«Սևիլիա» - «Ռեալ Սոսիեդադ»` 0-2
Տակեֆուսա Կուբո, 34, Միկել Օյարսաբալ, 68 (11մ)