Իսպանական «Ռեալ Սոսիեդադի» մամուլի ծառայության ներկայացուցիչը խոսել է Ռուսաստանի ազգային հավաքականի հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանի ապաքինման մասին.
«Զախարյանը հաջորդ շաբաթ կսկսի մարզվել խոտածածկի վրա։ Նա պետք է մի քանի անգամ նման մարզում անցկացնի` ընդհանուր խմբին միանալու համար»,- մեջբերում է «Матч ТВ»-ն։
Հիշեցնենք, որ օգոստոսին 21-ամյա կիսապաշտպանը ենթարկվել էր կոճի վիրահատության։ Ֆուտբոլիստի գործակալ Գենադի Գոլուբինը սեպտեմբերի սկզբին հայտնել էր, որ Զախարյանն սկսել է անհատական մարզումներ անցկացնել։
Արսեն Զախարյանը բասկյան ակումբում հանդես է գալիս 2023 թ. օգոստոսից, 40 խաղում դարձել 1 գոլի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։