Իսպանիայի Լա լիգայի 21-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադը» տնային խաղում 0-3 հաշվով անսպասելի պարտություն կրեց «Խետաֆեից»։
Հյուրերից դուբլ գրանցեց «Բարսելոնայի» ու «Ռոմայի» նախկին վինգեր Կառլես Պերեսը։
Բասկյան ակումբի հայտացուցակից կրկին բացակայում էր Ռուսաստանի ազգային հավաքականում հանդես եկող հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որը շարունակում է ապաքինվել վնասվածքից։ 21-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում ոչ մի հանդիպման չի մասնակցել։
«Խետաֆեն» 23 միավորով բարձրացավ 14-րդ տեղ, «Ռեալ Սոսյեդադը» 28 միավորով 9-րդն է։
Իսպանիայի Լա լիգա, 21-րդ տուր
«Ռեալ Սոսյեդադ» - «Խետաֆե»` 0-3
Քրիստանտուս Ուչե, 72, Կառլես Պերես, 74, 85
Լա լիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOS, Android):