Logo

«Շնորհակալություն, Կազեմիրո». «Ռեալը» հրաժեշտի տեսանյութ է ներկայացրել

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:26 / 20.08.2022• Վիդեո
null

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն մարզական կարիերան կշարունակի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»: Ակումբները համաձայնության են եկել տրանսֆերի շուրջ, ինչը հաստատել են պաշտոնապես:

«Ռեալը» տպավորիչ տեսանյութով հրաժեշտ է տվել Կազեմիրոյին: 30-ամյա ֆուտբոլիստի հրաժեշտի արարողությունը կկայանա օգոստոսի 22-ին «Ռեալի» մարզաբազայում: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ներկա կլինի արարողությանը, ինչից հետո Կազեմիրոն վերջին մամուլի ասուլիսը կանցկացնի «Ռեալի» խաղացողի կարգավիճակում:

«Արքայական ակումբը» ներկայացրել է նաև բրազիլացու լավագույն գոլերը «Ռեալում»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ