Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» հոկտեմբերի 11-ին կընդունի Մադրիդի «Ռեալին»:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է թիմերի հավանական մեկնարկային կազմերը:
«Շախտյոր». Տրուբին, Միխայլիչենկո, Բոնդար, Մատվիենկո, Կոնոպլյա, Ստեպանենկո, Շվեդ, Բոնդարենկո, Սուդակով, Մուդրիկ, Զուբկով:
«Ռեալ». Լունին, Լուկաս Վասկես, Նաչո, Ռոյւդիգեր, Մենդի, Կամավինգա, Չուամենի, Կրոս, Ռոդրիգո, Ասենսիո, Բենզեմա:
Հիշեցնենք, որ երրորդ տուրում «Ռեալը» 2-1 հաշվով տնային հաղթանակ էր տարել «Շախտյորի» նկատմամբ:
«Շախտյոր» - «Ռեալ» կցուցադրվի «Վիվառո Սպորտ +»-ի ուղիղ եթերում ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: