Logo

«Ռեալ Օվիեդոն» նոր գլխավոր մարզիչ ունի

20:53 / 16.12.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Գիլյերմո Ալմադան նշանակվել է «Ռեալ Օվիեդոյի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2026թ. հուլիսի 1-ը։

Ուրուգվայցի մասնագետը 2025թ. հուլիսից մարզում էր Լա լիգա 2-ը ներկայացնող «Վալյադոլիդը»։ Նախկինում նա գլխավորել է նաև մեքսիկական «Պաչուկան», «Սանթոս Լագունան», Գուայակիլի «Բարսելոնան» (Էկվադոր), Մոնտեվիդեոյի «Ռիվեր Փլեյթը» (Ուրուգվայ) և «Տակուրեմբոն» (Ուրուգվայ)։

«Ռեալ Օվիեդոն» Իսպանիայի Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի 16 խաղում վաստակել է 10 միավոր ու նախավերջին` 19-րդ տեղում է։

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ