«Ռեալ Օվիեդոն» 2001 թվականի մայիսից հետո առաջին հաղթանակը տարավ Իսպանիայի Լա լիգայում:
«Ռեալ Սոսյեդադի» դեմ Լա լիգայի երրորդ տուրի տնային խաղում «Օվիեդոն» հաղթեց 1-0 հաշվով: Միակ գոլը խփեց թիմի նորեկներից բելգիացի կիսապաշտպան Լեանդեր Դենդոնկերը:
«Ռեալ Սոսյեդադի» պահեստայինների կազմում էր կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որը կրկին խաղաժամանակ չստացավ:
Ի դեպ, «Օվիեդոն» նախորդ անգամ Լա լիգայում հաղթել էր կատալոնական «Բարսելոնային» (կրկին 1-0 հաշվով):
«Ռեալ Օվիեդոն» երեք միավորով 14-րդն է, «Ռեալ Սոսյեդադը»` երկու միավորով 15-րդը:
Իսպանիայի Լա լիգա, երրորդ տուր
«Ռեալ Օվիեդո» - «Ռեալ Սոսյեդադ»` 1-0
Լեանդեր Դենդոնկեր, 40
Տեսանյութը դիտելու համար անցեք YouTube տանող հղումով:
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):

