Logo

«Ռեալ» - «Օսասունա» խաղն ավարտվեց ոչ-ոքի (տեսանյութ)

Հեղինակ
Վարդան Ղազարյան
00:55 / 03.10.2022ՍՊՈՐՏ
null

Իսպանիայի առաջնությունում Մադրիդի «Ռեալի» հաղթարշավը չշարունակվեց 7-րդ խաղում։ Լա լիգայի 7-րդ տուրում Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը սեփական խաղադաշտում մրցեց «Օսասունայի» հետ: Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով:

Բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի՝ 42-րդ րոպեին խփած գոլին հյուրերից երկրորդ խաղակեսի սկզբնամասում պատասխանեց իսպանացի հարձակվող Կիկե Գարսիան:

Հանդիպման 78-րդ րոպեին «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմայի նկատմամբ կանոնները խախտելու համար խաղադաշտից հեռացվեց «Օսասունայի» պաշտպան Ունայ Գարսիան, և նշանակվեց 11-մետրանոց հարված։ Բենզեման չկարողացավ անվրեպ իրացնել այն։

«Ռեալն» առաջին միավորները կորցրեց Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում և վաստակած 19 միավորով կատալոնական «Բարսելոնայի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Օսասունան» 13 միավորով 6-րդն է:

Իսպանիայի առաջնություն, 7-րդ տուր

«Ռեալ» - «Օսասունա»՝ 1-1

Վինիսիուս Ժունիոր, 42 - Կիկե Գարսիա, 50

11-մետրանոցից վրիպում՝ Կարիմ Բենզեմա, 79 («Ռեալ»)

Հեռացում՝ Ունայ Գարսիա, 78 («Օսասունա»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ