Մադրիդի «Ռեալը» 2022 թվականի Եվրատեսիլում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինի «Snap» երգի ներքո TikTok-ում շնորհակալություն է հայտնել թիմից հեռացող բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոյին, որը պայմանագիր է կնքելու «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
@realmadrid 🤍 #GraciasCasemiro 🤍 #RealMadrid #Casemiro #ThankYou #Gracias #HalaMadrid #football #soccer ♬ sonido original - Visca Barça
Բրազիլիայի հավաքականի առանցքային խաղացողն Իսպանիայի չեմպիոնի գույները պաշտպանում էր 2013 թվականից: Նա թիմի հետ նվաճել է 18 տիտղոս, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի 5 գավաթ:
Օգոստոսի 22-ին «Արքայական ակումբն» իր մարզաբազայում կանցկացնի Կազեմիրոյի հրաժեշտի արարողությունը՝ նախագահ Ֆլորենտինո Պերեսի ներկայությամբ: Արարողությունից հետո Կազեմիրոն կանցկացնի վերջին մամուլի ասուլիսը «Ռեալի» խաղացողի կարգավիճակում:
«Շնորհակալություն, Կազեմիրո». «Ռեալը» հրաժեշտի տեսանյութ է ներկայացրել


