Չեմպիոնների լիգայի՝ «Լիլի» հետ պատասխան խաղում «Չելսին» կարող է մնալ առանց չպատվաստված ֆուտբոլիստների Ֆրանսիայում սահմանված օրենքի պատճառով:
Ըստ տվյալ օրենքի՝ Ֆրանսիայում մարզիկները պետք է պարտադիր պատվաստված լինեն կորոնավիրուսի դեմ:
Նույն խնդրին կարող է բախվել Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի՝ ՊՍԺ-ի հետ պատասխան խաղում՝ հաղորդում է The Times-ը:
Աղբյուրը նշում է նաև, որ ՈՒԵՖԱ-ն դեմ չի գնա Ֆրանսիայի օրենսդրությանը: Եթե մինչև այդ մադրիդյան և լոնդոնյան թիմերի բոլոր ֆուտբոլիստները լիարժեք չպատվաստվեն, ապա ակումբներն ստիպված կլինեն Ֆրանսիա մեկնել ոչ ամբողջական կազմերով: