«Ռեալի» կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Ռեալ Սոսյեդադում»;
Marca-ի հաղորդմամբ՝ կողմերը համաձայնության են հասել ճապոնացու տեղափոխության հարցում: «Սերուցքայինները» բասկյան թիմին վաճառելու են ճապոնացու տրանսֆերային իրավունքի միայն 50%-ը, ինչպես նաև պահպանելու են հետգնման հնարավորություն առաջիկա 5 տարիների ընթացքում:
2021/22 մրցաշրջանը Կուբոն վարձակալական հիմունքներով անցկացրեց «Մալյորկայում»՝ Լա լիգայի 27 խաղում խփելով ընդամենը 1 գոլ:


