Logo

«Ռեալ Մադրիդ Կաստիլյայի» ֆուտբոլիստը՝ «Բարսելոնայի» և անգլիական ակումբների նշանառության տակ

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 07.04.2020ՍՊՈՐՏ
15257127186235 - «Ռեալ Մադրիդ Կաստիլյայի» ֆուտբոլիստը՝ «Բարսելոնայի» և անգլիական ակումբների նշանառության տակ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:03

-

-

«Ռեալ Մադրիդ Կաստիլյայի» կիսապաշտպան Սեսար Խելաբերտն ամռանը կարող է հեռանալ «Արքայական ակումբից»: Այս մասին հաղորդում է AS-ը:

Ըստ այդ պարբերականի՝ 19-ամյա իսպանացու ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան», որը ֆուտբոլիստի ելույթներին հետևում է 2015 թվականից, երբ կատալոնական ակումբը փորձում էր հրավիրել այդ ժամանակ դեռ «Էրկուլեսում» հանդես եկող խաղացողին:

Խելաբերտին իրենց կազմում են ցանկանում տեսնել նաև «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը»: Տեղեկացվում է, որ լոնդոնյան ակումբը ներկա պահին ֆավորիտ է կիսապաշտպանի հետ համաձայնության գալու համար ծավալված պայքարում:

Խելաբերտի գործող պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ լրանում է 2021 թվականի ամռանը: Մադրիդյան ակումբը ցանկանում է հնարավորինս արագ երկարաձգել նրա հետ համաձայնագրի ժամկետը:

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստը «Բարսելոնայի» դիտակետում է

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ