Մադրիդի «Ռեալը» ներկայացրել է 2022/23 մրցաշրջանի երրորդ մարզաշապիկը։
Նոր համազգեստը նվիրված է «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտի վերակառուցմանը: Մադրիդցիների երրորդ մարզաշապիկը սև է՝ դեղին գծանշումներով:
🆕⚫👕 Estrenaremos nuestra tercera equipación ante el Celta.#CeltaRealMadrid | @adidasfootball
— Real Madrid C.F. (@realmadrid) August 19, 2022
«Ռեալն» այս մարզաշապիկով առաջին հանդիպումը կանցկացնի օգոստոսի 21-ին՝ Լա լիգայի 2-րդ տուրում Վիգոյում հյուրընկալվելով «Սելտային»:
Հիշեցնենք, որ Իսպանիայի չեմպիոնը Լա լիգայի նոր մրցաշրջանը մեկնարրկել էր «Ալմերիայի» նկատմամբ հաղթանակով (2-1):


